«Կամպ Նոու» մարզադաշտը արդեն շուրջ 57 տարի հանդիսանում է «Բարսելոնայի» մարզադաշտը։ «Կամպ Նոու» մարզադաշտը իր մարդատարությամբ համարվում է առաջինը ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ Եվրոպայում։ «Կամպ նոու» մարզադաշտը տեղավորում է 99 354 հանդիսատես։ Մարզադաշտը համարվում է 12-րդը հանդիսատեսի տարողունակությամբ և երկրորդ տեղում է այն ստադիոնների շարքում, որոնք նախատեսված են ֆուտբոլի համար. «Կամպ Նոու»-ն այդ ցուցանիշով ետ է մնում միայն մեքսիկական «Ացետկա» մարզադաշտից։ «Կամպ Նոու»-ն ընդունել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը՝ 1992 թվականին, այդ թվում նաև եզրափակիչը։ Դաշտում բազմիցս անցկացվել են եվրոպական խոշոր մրցաշարերի եզրափակիչներ։ Բացի այդ մարզադաշտը հաճախ օգտագործվում է որպես երաժշտական հրապարակ։ Այստեղ համերգներով հանդես են եկել Ֆրենկ Սինատրան, Մայքլ Ջեքսոնը և այլք։