Բարսելոնա ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1899 թվականին։
1908 թվականին ակումբի հիմնադիր և նախկին հարձակվող Ժոան Գամպերը առաջին անգամ դառնում է ակումբի նախագահ։ Դա տեղի է ունենում, երբ ակումբը կանգնած էր կործանման եզրին. 1905 թվականի Կատալոնիայի առաջնության հաղթանակից հետո ակումբը երեք տարի չկարողացավ նվաճել և ոչ մի գավաթ, և նաև կտրուկ անկում ապրեց նրա ֆինանսական դրությունը։ Այնուհետև Գամպերը ևս հինգ անգամ վերընտրվել է ակումբի նախագահ։ Գամպերի գլխավոր նվաճումներից մեկն այն է եղել, որ նա օգնել է «Բարսային» ձեռք բերել իր սեփական մարզադաշտը։ Կարծում եմ տեղին կլինի Գամպերի խոսքերը․
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը չի կարող մահանալ: Եվ չի մահանա: Եթե հիմա ոչ մեկ չզբաղվի ակումբի գործերով, ապա դա կանեմ ես, ինքնուրույն: Համոզված եմ, որ ինձ կաջակցեն նրանք, ովքեր իմ կողքինն էին նույնիսկ այն ժամանակ, երբ ֆուտբոլը ընդհանրապես թվում էր շատ աննորմալ սպորտաձև: Այդ իսկ օրվանից ես ցանկանում եմ մոռանալ այն անարդարությունները և խաբկանքները, որոնք ստիպեցին ինձ հեռանալ ակումբի գործերից, և ցանկանում եմ պայքարել նրա համար, որ մի անգամ ևս մենք կրկին, բոլորս միասին, կանգնենք ոտքերի վրա...»
2009 թվականին «Բարսելոնան» իր հաշվին մի նոր բացառիկ ռեկորդ է գրանցում, կարողանալով նվաճել բոլոր եվրոպական հնարավոր գավաթները ։ Բացի դրանցից, «կապտանռնագույները» դարձան պատմության մեջ միակ իսպանական ակումբը, որին հաջողվել է իրականացնել «Ոսկե հետ-տրիկ» (Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա)։
2014 թվականին «Բարսելոնան» գրավեց աշխարհի ամենահարուստ ակումբների ցանկի երկրորդ պատվավոր հորիզոնականը, իր հաշվին ունենալով ավելի քան 627 մլն եվրո:
2015 թվականին «Բարսելոնան» կրկին կրկնեց «Ոսկե հետ-տրիկը», և դարձավ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ միակ ակումբը, որին հաջողվել է կրկնակի անգամ նվաճել «տրեբլ»: