02 Jul
Անտուան Գրիզմանը ցանկանում է լքե՞լ Բարսելոնան։

Ըստ իսպանական հեղինակավոր պարբերականների, մասնավորապես AS-ի հաղորդմամբ, Անտուան Գրիզմանը իր դժգոհությունն է հայտնել Բարսելոնայի ղեկավարությանը և մարզիչներին, քանի որ վերջին երկու խաղերում նա առաջին րոպեներից մնում է պահեստայինների նստարանին, անգամ իր նախկին ակումբի՝ Ատլետիկոյի հետ խաղում։ Ինչպես նաև իսպանական հեղինակավոր պարբերականներից մյուսը՝ Marca-ն նշում է, որ Գրիզմանի գործակալը հաջորդ շաբաթ հանդիպելու է Բարսելոնայի ղեկավարության հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի հետագա կյանքը ակումբում։

Հարկ եմ համարում նշել, որ բազմաթիվ խոսակցություններ կային այն մասին, թե Գրիզմանը և Մեսսին չեն կարողանում միմյանց հետ ընդհանուր լեզու գտնել և մարզուների ժամանակ նույնիսկ վիճվում են։

Հիշեցնեմ նաև, որ Գրիզմանը Բարսելոնա է տեղափոխվել անցած ամառ, որպես ֆուտբոլային աստղ՝ 120 մլն եվրոյի դիմաց։ Նրանից ակնկալիքները շատ մեծ էին, սակայն ինչպես տեսնում ենք նա դեռևս չի կարողանում արդարացնել դրանք։

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING