Իսպանիայի առաջնության հերթական՝ 35-րդ տուրում տեղի ունեցավ Բարսելոնա-Էսպանյոլ կատալոնակա դերբին։
Առաջին խաղակեսը անցավ հանգիստ, չնայած Էսպանյոլը մեկ երկու լավ շանս ունեցավ հաշիվը բացելու, սակայն չօգտվեց դրանցից։
Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Կիկե Սետյենը պաշտպանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Անսու Ֆատիին։ Սակայն չանցած 4 րոպե նույն Ֆատին շատ կոպիտ գործեց և հեռացվեց խաղադաշտից ուղիղ կարմիր քարտով։ Բայց սա էլ դեռ կինոյի ավարտը չէր։ 3 րոպե անց արդեն Էսպանյոլի ֆուտբլիստը, մասնավորապես Պոլ Լոզանոն, նույնատիպ խախտման համար հեռացվեց դաշտից։ Թիմերը շարունակեցին խաղալ 10 հոգով։ Եվ վերջապես, 56-րդ րոպեին, Բարսելոնայի կազմակերպած կոմբինացիոն գրոհի արդյունքում Լուիս Սուարեսը հայտնվեց ճիշտ պահին ճիշտ տեղում և առաջ մղեց Բարսելոնային։ 6 րոպեում 2 կարմիր քարտ, 1 գոլ՝ խելահեղություն ։Այս գոլից հետո այլևս ոչ մի նշանակալից իրադարձություն չեղավ։ Խաղն ավարտվեց հենց այսպես՝ 1-0։
Նաև նշեմ, որ այս պարտությունը կրելով, Էսպանյոլը վաստակում է 24 միավոր և 1994 թվականից ի վեր առաջին անգամ հաջորդ մրցաշրջանը սկսելու է Իսպանիայի 2-րդ առաջնությունից՝ Սեգունդայից։
Այսպիսով Բարսելոնան վաստակում է 76 միավոր և մեկ միավորով է հետ մնում Մադրիդի Ռեալից, ով դեռ պետք է ուրբաթ օրը իր խաղն անցկացնի Ալավեսի հետ։