Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը Երևանի ժամանակով ժամը 00։00-ին տեղի ունեցավ Լա Լիգայի 31 տուրի Բարսելոնա-Ատլետիկ Բիլբաո հանդիպումը։
Առաջին խաղակեսը անցավ փոխադարձ գրոհներով և վտանգավոր պահերով, սակայն թիմերից ո՜չ մեկին, ո՜չ էլ մյուսին չհաջողվեց բացել խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսը սկսվելուն պես Բարսելոնան մեծացրեց ճնշումը, իսկ Ատլետիկը անցավ խորը պաշտպանության։ Վերջապես հանդիպման 71-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Իվան Ռակիտիչը կարողացավ գնդակը մխրճել Ատլետիկի դարպասը՝ Բարսելոնային պարգևելով կարևորագույն 3 միավոր։
Տանելով այս հաղթանակը Բարսելոնան բարձրացավ 1-ին հորիզոնական, սակայն ամեն ինչ կարող է փոխվել այսօր, եթե Ռեալ Մադրիդը ժամը 23։55 հաղթի Մալյորկային։