29 Jun
Կիկե Սետյենի ապագան Բարսելոնայում հարցականի տակ է

Ինչպես հայտնում է միջազգային հեղինակավոր պարբերական Goal-ը, Բարսելոնայի ղեկավարությունը պլանավորում է մրցաշրջանի ավարտից հետո հեռացնել Կիկե Սետյենին գլխավոր մարզչի պաշտոնից, եթե նա չկարողանա Բարսելոնայի հետ նվաճել գոնե մեկ գավաթ, այն է Լա Լիգան կամ Չեմպիոնների Լիգան։

Սրա մասին լուրերը ակտիվացան, երբ Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ Չավին հայտարարեց, որ պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել Բարսելոնան։

Հիշեցնեմ, որ նախորդ տուրում Բարսելոնան ոչ ոքի խաղաց Սելտայի հետ և այս պահին 2 միավոր հետ է առաջնության առաջատար Ռեալ Մադրիդից և դժվար թե կարողանա վերադարձնել կորցրածը։

Իսկ Բարսելոնայում տիրող իրավիճակի մասին Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններում։


Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING