06 Jul
Նեյմար Ժունիորը պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ Բարսելոնա տեղափոխվելու հարցում

Իսպանական բազմաթիվ աղբյուրների՝ հատկապես AS-ի հավաստմամբ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հանդիպել է ակումբի ղեկավարությանը և խոսել իր նախկին ակումբ՝ Բարսելոնա վերադառնալու մասին։ ՊՍԺ-ի ղեկավարությունը վստահեցրել է, որ չի խոչընդոտի այդ տեղափոխությանը։ Նրանք սպասում են Բարսելոնայի ևս մեկ առաջարկի։ 

Հիշեցնեմ, որ Նեյմարը ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի մինչև 2021 թվականը և սա ձեռնտու է փարիզյան ակումբին, քանի որ նա կկարողանա գոնե ինչ որ չափով վերադարձնել 2017 թվականին բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարված 222 մլն եվրոն, այն է 170 մլն եվրո՝ այսինքն Նեյմարի հրաժարագինը։

Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING