Հուլիսի 5-ին՝ ուշ երեկոյան տեղի ունեցավ 34 տուրի վերջին հանդիպումը՝ Վիլյառեալ-Բարսելոնա։
Հենց առաջին խաղակեսից թիմերը շատ ագրեսիվ սկսեցին և արդեն 4-րդ րոպեին Ժորդի Ալբայի սուր փոխանցումը ավարտվեց Պաու Տորեսի ինքնագոլով։ Բարսելոնան առաջ անցավ հաշվի մեջ։ Սրանից հետո Վիլյառեալը փորձեց հետ բերել կորցրածը և նետվեց առաջ։ Վիլյառեալի կազմակերպած գրոհներից մեկի ժամանակ Սանտի Կազորլայի հարվածը հետ մղեց Տեր Շտեգենը, սակայն վրա հասած Խերարդ Մորենոն գրավեց անպաշտպան դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը։ Չանցած մի քանի րոպե Լեո Մեսսին անհատական անցում կատարեց և գնդակը փոխանցեց Լուիս Սուարեսին, որն էլ իր հերթին վարպետորեն գնդակը պտտեցրեց հեռավոր անկյունը։ Սակայն Բարսելոնան սրանով էլ չբավարարվեց։ Առաջին խաղակեսի ավարտին մոտ՝ 45-րդ րոպեին, Բարսելոնան սուր հակագրոհ կազմակերպեց, որի ընթացքւմ Լեո Մեսսին գեղեցիկ կերպով գնդակը թողեց Անտուան Գրիզմանին, որը մոտ 20 մետր հեռավորությունից գնդակը կախեց Սերխիո Ասենխոյի գլխի վրայով՝ իր հաշվին գրանցելով շատ գեղեցիկ գոլ, որն անշուշտ տեսնել է պետք։ Առաջին խաղակեսը ավարտվեց՝ 1-3։
Երկրորդ խաղակեսը սկսվելուն պես երևաց, որ Վիլյառեալը արդեն հուսահատվել է։ Ընդանուր առմամբ թիմերը սկսեցին պատրաստվել արդեն հաջորդ խաղին։ Սակայն խաղավարտի վերջին րոպեներին՝ մասնավորապես 86-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Անսու Ֆատին խաղը վերցրեց իր վրա և վարպետորեն գնդակն ուղարկեց մոտակա անկյունը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 1-4։
Այսպիսով՝ Բարսելոնան հաղթելով այս խաղում, կրճատում է իր և Մադրիդի Ռեալի միջև եղած միավորների տարբերությունը ընդհուպ մինչև 4 միավոր։