Հարձակվող
Այս ֆուտբոլիստի մասին կարելի է անդադար խոսել։
Լեո Մեսսին ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում։
Կարիերան սկսել է <<Նյուելզ Օլդ Բոյզ>> ակումբում 1995 թվականին։ Այնտեղ խաղացել է մինչև 2000 թվականը։ Դրանից հետո նրան նկատել են <<Բարսելոնայի>> սկաուտները և Մեսսիին առաջարկել տեղափոխվել Իսպանիա։ Նշեմ նաև, որ Մեսսին ուներ աճի հետ կապված խնդիրներ, սակայն նա կարողացավ հաղթահարել դա, և հասավ այնպիսի հաջողությունների, որոնց մասին երազել անգամ չէր կարող։
Մեսսին նվաճել է գրեթե ամեն ինչ՝ Լա Լիգա 8 անգամ, Իսպանիայի գավաթ՝ 4 անգամ, Իսպանիայի սուպերգավաթ՝ 7 անգամ, Չեմպիոնների լիգա՝ 4 անգամ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ՝ 3 անգամ, Միջմայրցամաքային գավաթ՝ 3 անգամ, նաև հավաքականի կազմում՝ 2005 թվականին Երիտասարդական Աշխարհի առաջնության հաղթող, իսկ 2014 թվականին արդեն Աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Հարկ է նաև խոսել Մեսսիի անհատական մրցանակների մասին։ Ոսկե Գնդակ՝ 6 անգամ(ռեկորդ), Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ 2 անգամ, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ 2 անգամ, Ոսկե խաղակոշիկ՝ 6 անգամ(ռեկորդ)։ Նաև Մեսսին այնպիսի բացարձակ ռեկորդների հեղինակ է, ինչպիսին է 2012 թվականին մեկ օրացույցային տարում 91 գոլի հեղինակ դառնալը։
Լեո Մեսսին այս կլյանքում ունի նվաճած ամեն ինչ, թերևս բացի աշխարհի առաջնության բաղձալի տիտղոսից, որին այդքան մոտ էր 2014 թվականին․․․