27 Jun
Սելտա 2-2 Բարսելոնա

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Սելտան ընդունել էր Բարսելոնային։

Արդեն խաղի 20-րդ րոպեին Բարսելոնան ստացավ տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին և կատարյալ փոխանցում կատարեց դեպի Լուիս Սուարեսը, որն էլ իր հերթին գլխի հարվածով գնդակը ուղարկեց մոտակա անկյունը։

Առաջին խաղակեսն ավարտվեց հօգուտ Բարսայի 1-0։

Երկրորդ խաղակեսն սկսվելուն պես Սելտան անցավ գրոհների, որոնցից մեկի ժամանակ Յոքուշլուի եզրից կատարած փոխանցումից հետո Ֆյոդր Սմոլովը գնդակն ուղարկեց ազատ դարպասը։ Սակայն երկար չտևեց Սելտայի ուրախությունը։ Խաղի 67-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո Սուարեսը ընդունեց գնդակը, շրջվեց և վարպետորեն գնդակն ուղարկեց հեռավոր անկյունը՝ իր հաշվին գրանցելով դուբլ։ Բարսան նորից առաջ անցավ հաշվի մեջ։

Ցավոք, Բարսելոնան չկարողացավ պահել հաղթանակը։ Խաղավարտից հաշված րոպեներ առաջ Սելտան շատ վտանգավոր դիրքում ստացավ տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Իագո Ասպասը և այն պտտեցրեց մոտակա անկյունը՝ Սելտային պարգևելով 1 միավոր։

Այսպիսով, Բարսան վաստակուեց 69 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական, սակայն եթե այսօր Մադրիդի Ռեալը հաղթի Էսպանյոլին, կշրջանցի Բարսելոնային։


Comments
* The email will not be published on the website.
I BUILT MY SITE FOR FREE USING